
Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Աննան դեղին տոպ է կրում, որը համադրել է գույնգգույն տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, շպարված չէ։ Աննան գունավոր պայուսակ է ընտրել եւ նուրբ վզնոց։ «Հայաստան, Սեւանա լիճ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։