Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի, որի մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոֆում։
Ֆոտոշարքն արվել է Գյումրիում։ Երգչուհին դրա համար ոճային հագուստ է կրում՝ փայլուն տոպ ու շրջազգեստ, որոնց համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Աստղիկ Սաֆարյանը բարձրակրունկներ է ընտրել, կերպարն ամբողջացրել խոշոր թեւնոցներով։ Դիմահարդարման դեպքում եւս Աստղիկը նախապատվություն է տվել վառ երանգներին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու Աստղիկն դրական խոսքեր են գրել՝ նշելով, որ նա հիանալի կազմվածք ունի։