Ռուսական հայտնի դերասան, «Мажор» սերիալի աստղ Ալեքսանդր Դյաչենկոն, որն ավելի վաղ հիվանդացել է կորոնովիրուսով, պատմել է իր վիճակի մասին։ Նա իր Instagram-ում գրել է, որ դեռ չի կարողանում քայլել, բայց արդեն իրեն ավելի լավ է զգում։
Արտիստը նշել է, որ չի ցանկացել սոցցանցերի նորությունների լրահոսը «թունավորել» «թուլության մասին նվնվոցով», սակայն երկրպագուների կողմից ստացվող աջակցության խոսքերով բազմաթիվ հաղորդագրություններ նրան դրդել են պատասխանել:
«Ես դիմանում եմ։ Վիրուսը դեռ իմ մեջ է։ Չեմ քայլում, շնչում եմ միայն ընտրովի թթվածնով, բայց դիմանում եմ: Ձեռքերով կառչել եմ կյանքից։ Երկու ձեռքերով», – գրել է 56-ամյա Դյաչենկոն։
«Եկեք բոլորս դիմանանք», – նշել է նա։