Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 350 գ
- Կարմիր քաղցր պղպեղ – 100 գ
- Կանաչ քաղցր պղպեղ – 200 գ
- Սոխ – 100 գ
- Գազար – 150 գ
- Սոյայի սոուս – 5 ճ/գ
- Ձիթայուղ – 1 ճ/գ
- Շաքարավազ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը լվանալ, շերտատել:
- Սոխը մաքրել, շերտատել:
- Բուլղարական պղպեղը լվանալ, շերտատել:
- Գազարը լվանալ, կտրատել ոչ բարակ օղակների:
- Տապակը տաքացնել, ձիթայուղ լցնել: Ձիթայուղի տաքանալուց հետո ավելացնել շերտատված հավի միսը: Անընդհատ խառնելով՝ տապակել 2-3 րոպե:
- Տապակի մեջ հերթականությամբ՝ 2-3 րոպե ընդմիջումով, անընդհատ խառնելով, սկզբից ավելացնել գազարը, հետո՝ սոխը, հետո՝ բուլղարական պղպեղը: Տապակել 3-4 րոպե:
- Բաժակի մեջ խառնել սոյայի սոուսը շաքարավազի հետ:
- Քաղցր սոուսը լցնել տապակի մեջ՝ տապակելով հավի միսը և բանջարեղենը 2-3 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը