Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին զոլավոր տաբատ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է անոցը։ «Հուսամ՝ լավ եք»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն ու քնքուշ»։