Tert.am Life-ը գրում է.
Մոդել Լյուսի Հայրապետյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ։ Աշխատանքային հանդիպման շրջանակում նրանք տասնյակ լուսանկարներ են արել, Լյուսին նկատել է, որ տղամարդիկ ավելի դժվար են նկար ընտրում։
«Երկուսս էլ թիթիզ ենք դե, ոնց հասկացաք: Մի 30 դուբլ նկարվեցինք ու մի կերպ ընտրեցինք մի քանիսը: Բայց տղերքը ավելի բարդ են ընտրում, դա միանշանակ: Հոգիս կերավ: Բարև անցյալից»,- գրել է մոդելը:
Լուսանկարները բավականին մտերմիկ են, գրառման վերջին տողն էլ՝ «Բարևներ անցյալից» քննարկումների տեղիք է տվել, որ նախկինում Լյուսին և Ալեքսանդրը սիրավեպ են ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: