Ինչպե՞ս սովորական սնունդն ավելի օգտակար դարձնել կազմվածքի համար. մասնագետի խորհուրդը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս սովորական սնունդն ավելի օգտակար դարձնել կազմվածքի համար. մասնագետի խորհուրդը

Սննդաբան Նիկոլա Լադլամ-Ռեյնը Մեծ Բրիտանիայից նշել է առողջության եւ ուտեստների համար օգտակար սննդամթերքները, որոնք կարելի է ավելացնել սովորական ուտեստների մեջ՝ դրանք ավելի առողջ դարձնելու համար:

Ըստ Insider-ի՝ նրբաբլիթների եւ թխուկների մեջ բանջարեղենի ավելացումը մեծացնում է այդ ուտեստների միկրոէլեմենտները: Ընդ որում, մեկ բաժնում բանջարեղենի օպտիմալ քանակը 80 գրամ է: Լադլամ Ռեյնը նաեւ խորհուրդ է տվել ավոկադո ավելացնել ուտեստների մեջ, քանի որ այն 86 տոկոսով բաղկացած է հագեցած ճարպից, որը, ինչպես համարվում է, նվազեցնում է սրտի հիվանդության եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի ռիսկը եւ կարեւոր դեր ունի նյարդային համակարգի զարգացման եւ գործունեության մեջ:

Ձվի ավելացումը ուտեստների մեջ սպիտակուցի ընդունումը մեծացնելու պարզ եւ առողջ միջոց է, բայց կարեւոր է այն չափավոր պահել: Ֆետա պանիրը կալցիումի եւ ֆոսֆորի աղբյուր է, որը լավ է համադրվում աղցանների հետ: Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սերմեր ավելացնել բանջարեղենային աղցանների մեջ, որոնք առողջ ճարպեր եւ մանրաթելեր են պարունակում, կամ քվինոա եւ մակարոնեղեն՝ դանդաղ էներգիայի ազատման համար:

Մասնագետի խոսքով՝ որքան շատ բուսական սնունդ լինի սննդակարգում, այնքան ավելի լավ: Այդպես, հավը կարելի է փոխարինել սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ լոբով: Հագեցած ճարպի եւ խոլեստերինի սպառված քանակը նվազեցնել կարելի է, օրինակ, բեկոնը հնդկահավի կարկանդակները փոխարինելով:

med.news.am