
Starnews-ը պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստերը՝ Էլինային անդրադառնալու առիթներ ունեցել է:
Էլինան երիտասարդ դիզայներ է, ով բավական ակտիվ է Ինստագրամում: Նա հաճախ է հրապարակումներ անում իր սիրելիի հետ, մասնավորապես՝ ներկայացնում է իրենց առօրյան, ռոմանտիկ պահերը, այդ թվում՝ սիրելիի կողմից ստացված շքեղ ծաղիկները:
Էլինան իր եւ սիրելիի նոր լուսանկարն է հրապարակել եւ դրան կից գրել է. «Սիրո այլ տեսակ»:
Հավելենք, որ դստեր սիրելիի մասին Մենչը վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ բավական դժվար է համակերպվել Էլինայի՝ ընտրյալ ունենալու մտքի հետ, ավելին՝ 4 օր չի քնել: