Պատրաստեք շատ համեղ, հավով և բանջարեղենով այս ջեռեփուկը ձեր ընտանիքի, սիրելիների և հյուրերի համար:
Բաղադրիչներ՝
- խառը պղպեղներ 5 հատ, շերտատած
- սոխ 3 գլուխ, շերտատած
- հավի կրծքամիս 4 հատ, կտրատած
- ֆաջիտա համեմունքներ 2 ճ/գ (օսլա 1 ճ/գ, կծու չիլի պղպեղ 2 թ/գ, աղ 1 թ/գ, կարմիր քաղցր պղպեղ 1 թ/գ, շաքարավազ 1 թ/գ, սոխի փոշի 1/2 թ/գ, սխտորի փոշի 1/2 թ/գ, կայենյան պղպեղ 1/4 թ/գ, քիմիոն 1/2 թ/գ):
- ձիթայուղ 3 ճ/գ
Եփել ջեռոցում 200°-ում 25 րոպե։
- հալած կարագ 1 թ/գ
- տորտիլա 9 հատ
- չեդդեր պանիր 2 բաժակ
- տորտիլա չիպսեր համեմունքներով՝ 2 բաժակ
Եփել 180°-ում 30 րոպե։
Ֆաջիտա սոուսի համար՝
- թթվասեր 1 բաժակ
- մայոնեզ 2/3 բաժակ
- հալապենյո 1/2 բաժակ
- ֆաջիտա համեմունքներ 1 ճ/գ
- մեղր 1 ճ/գ
- 1 լայմի հյութ
Կարող եք մատուցել Ֆաջիտա սոուսի, Ռանչո սոուսի կամ այլ Ձեր նախընտրած սոուսի հետ։
Բարի ախորժակ