Բաղադրիչներ
- Պինդ սալոր – այնքան, որ գրավեն ամբողջ բանկան
- Շաքարավազ – 70 գ
- Քացախ (9%) – 40 գ
- Հոտավետ պղպեղ – 5 հատ
- Մեխակ – 5 հատ
- Դարչին – 0.5 փայտիկ
- Դափնու տերև – 1-2 հատ
Պատրաստման եղանակը
- Մեկ լիտր բանկան ամբողջությամբ լցնել սալորով: Մինչև բանկայի եզրը լցնել ջրով:
- Բանկայից ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել քացախ և շաքարավազ: Եռացնել մի քանի րոպե:
- Սալորով բանկայի մեջ ավելացնել դարչին, պղպեղ, մեխակ և դափնու տերև: Վրան լցնել մարինադը, ստերիլացնել բանկան 7 րոպե և փակել:
- Բնական շրջել և թողնել, որ սառչի: 2-3 շաբաթ անց մարինացված սալորը կարելի է օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը