Ինչպես վերականգնել սեռական կյանքը երեխայի ծննդից հետո
Advertisement 1000 x 90

Ինչպես վերականգնել սեռական կյանքը երեխայի ծննդից հետո

Սեքսը զույգերի հարաբերություններում էական դեր է խաղում, սակայն երեխայի ծննդից հետո այն կարող է հետին պլան մղվել:
Ժամանակակից աշխարհում երեխայի խնամքով միայն մայրիկները չեն զբաղվում: Հայրիկները նույնպես ժամանակ առ ժամանակ մասնակցում են այդ գործընթացին, եթե ոչ մշտապես:

Նորածին փոքրիկը գրեթե 24-ժամյա խնամք է պահանջում, ինչի արդյունքում առաջանում է գերհոգնածություն, եւ ամուսինները պարզապես «մոռանում են» միմյանց գոյության մասին, իսկ սեքսն էլ եթե չի անհետանում ամբողջովին, ապա դառնում է շատ հազվադեպ:

Ի՞նչ անել, որպեսզի երեխայի ամենօրյա խնամքը չթուլացնի զուգընկերների միջեւ սեռական կապը:

Հոգեբան Դանա Բրենձան նշում է, որ չպետք է թերագնահատել փոքր արարքների կարեւորությունը.

«Անգամ փոքր մտահոգությունը զուգընկերոջ նկատմամբ կարող է օգնել վերականգնել ռոմանտիզմը»,-ասում է նա:

Ցանկալի է, որ տղամարդը երեխայի կամ տան խնամքի հետ կապված որոշ պարտականություններ իր վրա վերցնի, օրինակ՝ փոքրիկին լողացնելը, կամ ընթրիք պատրաստելը: Սա թույլ կտա կնոջն ազատ ժամանակ ունենալ եւ հանգստանալ, ինչն էլ կարող է օգնել վերականգնել սեռական ցանկությունը:
Սակայն եթե Ձեր կինը շատ հոգնած է եւ ցանկանում է ազատ ժամանակն օգտագործել քնելու համար, թույլ տվեք նրան քնել. դա էլ հոգատարության դրսեւորման մի ձեւ է:

Կարեւոր է, որպեսզի զույգերը միմյանց համար օրվա ընթացքում ժամանակ գտնեն: Կարող եք փորձել մի քանի ժամով դայակ վարձել եւ միասին գնալ սրճարան: Իսկ եթե չկա դայակի հնարավորություն, կարող եք սուրճը կամ ընթրիքը պատվիրել մոտակա սննդի կետից, որպեսզի խոհանոցում ավելորդ ժամանակ չվատնեք եւ վայելեք միմյանց ներկայությունը մեկ բաժակ սուրճի կամ գինու ներքո: Դա ռոմանտիկ մթնոլորտ կստեծղի:

Շատ կարեւոր է, որպեսզի ծննաբերությունից հետո կինը շարունակի իրեն գեղեցիկ եւ ցանկալի զգալ: Դրա համար անհրաժեշտ է ամուսնու աջակցությունը: Հաճախակի հաճոյախոսեք Ձեր կնոջը՝ ցույց տալով, որ նա շարունակում է սեքսուալ մնալ Ձեզ համար:

Երբ զույգը թեկուզ շատ քիչ, բայց ժամանակ է գտնում զրուցելու, միասին զբոսնելու կամ սրճելու համար, դա նպաստում է ինտիմ կապի վերականգնմանն ու ամրապնդմանը:

doctors.am