Սեզոնային մրգեր եւ բանջարեղեններ. դրանցից որո՞նք կարող են խնդիրներ առաջացնել
Advertisement 1000 x 90

Սեզոնային մրգեր եւ բանջարեղեններ. դրանցից որո՞նք կարող են խնդիրներ առաջացնել

Ինչո՞վ են օգտակար սեզոնային մրգերը, հատապտուղները եւ բանջարեղենները։ Կարո՞ղ են արդյոք դրանք հակացուցված լինել որոշ մարդկանց։ Այս մասին իր կարծիքն է հայտնել բժիշկ-սննդաբան, գաստրոէնտերոլոգ Մարինա Խորոլը։

Նրա խոսքով՝ հում բանջարեղենների եւ մրգերի օգտագործումն օգտակար է։ Սակայն հաստ աղիի բորբոքում կամ ալերգիկ ռեակցիաներ ունեցող մարդիկ արժե, որ բացառեն այդ մթերքները կերակրացանկից։ Այդ դեպքում մրգերը եւ բանջարեղենը պետք է պատրաստել ինչ-որ կերպ, օրինակ՝ խնձորը կարելի է խորովել, իսկ հյութերը՝ եփել։

Մասնագետի կարծիքով՝ կերակրացանկում մրգերի քանակը պետք է լինի չափավորված՝ խուսափելու համար առողջության հետ կապված հնարավոր խնդիրներից։ Մրգերը հարուստ են թթուներով, որոնք կարող են վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, ուստի պետք է դրանց զգուշությամբ վերաբերվել։

«Ելակ պետք է ուտել այնքան, որքան ուզում ես, բայց որպեսզի դա չվնասի աղեստամոքսային տրակտին»,- ասել է Խորոլը, տեղեկացնում է RT-ն։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է իմանալ, թե ինչ մթերքներ են մարդու մոտ ալերգիա առաջացնում։ Այսպես, վնաս կարող են պատճառել թարմ քամված հյութերը կամ ինչ-որ այլ մթերքներ։ Եթե մարդու մոտ հում բանջարեղեններ եւ մրգեր ընդունելու հետ կապված խնդիրներ չկան, ապա դրանք կլրացնեն վիտամինների պակասը։

news.am