Ամանորյա «Սացիվի». վարպետության դաս վիրահայ խոհարար Դավիթ Պողոսյանից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամանորյա «Սացիվի». վարպետության դաս վիրահայ խոհարար Դավիթ Պողոսյանից

Սացիվի, սոուս, որը բնորոշ է վրացական խոհանոցին: Այս սոուսը համարվում է պատրաստի ուտեստ և մեծ կիրառություն ունի Վրաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այս սոուսի մեջ առկա միսը կարելի է փոխել՝ ըստ նախասիրությունների: Սովորաբար ընդունված է սոուսում օգտագործել հավի միս:

Սոուսի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը նրա մեջ մանր կտրատված ընկույզն է: Սոուսի մեջ առկա են նաև տարբեր տեսակի համեմունքներ և դեղաբույսեր, ինչպիսիք են դարչինը, Իմերեթի զադրանը, սխտորը, պղպեղը, և ըստ ճաշակի կարելի է ավելացնել նաև քացախի, կիտրոնի կամ նռան հյութ:

vokrugsveta.ru-ն ներկայացնում է սացիվիի բաղադրատոմսը՝ ըստ Pelion ռեստորանի սու-շեֆ Դավիթ Պողոսյանի բաղադրատոմսի:

018-copy

Բաղադրիչներ

Հավ – 1.5 կգ

Սոխ – 200 գ

Բուսայուղ – 150 մլ

Ընկույզ – 700-900 գ

Սխտոր – 5-6 պճեղ

Խմելի-սունելի – 1 թ/գ

Իմերեթի զադրան – 1 թ/գ

Հավի արգանակ – 300-400 մլ

Աղ – ըստ ճաշակի

Իմերեթական յուղ

Արգանակի համար

Հավ – այն, որը պետք է օգտագործվի սացիվիի համար

Սոխ – 1 հատ

Գազար – 2 հատ

Կիտրոն – 0.5 հատ

Սխտոր – 2 պճեղ

Կանաչի (համեմ, մաղադանոս, նեխուր)

Հատիկ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Եփում ենք հավի արգանակը: Հավը լավ լվանալ, թասի մեջ սառը ջուր լցնել, այնտեղ դնել հավը, հասցնել մինչև եռման աստիճանի: Հերթականությամբ ավելացնել. սոխը՝ կեղևով՝ 4 մասի բաժանած, լավ լվացած և կտրատված գազարը, կանաչին, հատիկ պղպեղը, և այդ բոլորը եփել կես ժամ: Վերջում ավելացնել սխտորի չմաքրած պճեղները, անջատել արգանակը և թողնել 5 րոպե: Հավը հանել արգանակից: Արգանակը քամել: Տաք հավի վրա աղ ցանել, թողնել 10 րոպե, հետո մասերի բաժանել:

Տապակում ենք սոխը: Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Տապակելու վերջում կարելի է ավելացնել իմերեթական յուղ (դրա պատրաստման համար 1 լիտր բուսայուղի մեջ պետք է ավելացնել Իմերեթի զադրանի 3-4 ծաղիկ):

Պատրաստում ենք ընկուզային զանգվածը: Ընկույզը տապակել, խառնել համեմունքների հետ, լցնել արգանակը, հարել բլենդերի մեջ: Ավելացնել տապակած սոխը և մանր կտրատած սխտորը, 1 անգամ ևս հարել բլենդերով: Սոուսի պնդությունը կարելի է կարգավորել արգանակով:

Միացնում ենք հավը և ընկուզային սոուսը: Հավի կտորները դնել խորը ափսեի մեջ և զգուշությամբ վրան լցնել ընկուզային սոուսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը