Այսպիսի պահածոյի անգամ 40 բանկան քիչ կլինի… փակոց, որ կգերի բոլորին
Advertisement 1000 x 90

Այսպիսի պահածոյի անգամ 40 բանկան քիչ կլինի… փակոց, որ կգերի բոլորին

Առանձնահատուկ բուլղարական պղպեղ՝ օրիգինալ մարինադով… շատ համեղ պահածո, որը չի կարող դուր չգալ որևէ մեկին: Մի անգամ փորձելուց հետո՝ կցանկանաք ավելի հաճախ պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • կարմիր բուլղարական պղպեղ՝ 1 200 գ արդեն մաքրած վիճակում
  • կանաչ բուլղարական պղպեղ՝ 2 հատ
  • կանաչի ցանկացած տեսակի՝ 1 կապ
  • կծու պղպեղ՝ 2 հատ կամ ըստ ճաշակի
  • ձեթ, քացախ 9 %՝ յուրաքանչյուրից 120 մլ
  • աղ՝ 3թ.գ.
  • շաքարավազ՝ 5ճ.գ.

Ցանկության դեպքում կարող եք նաև սխտոր ավելացնել:

Պատրաստման եղանակ

Բուլղարական պղպեղը կտրատել երկար բարակ ձողիկների, կծու պղպեղը մանր կտրատել:

Կանաչ պղպեղն ու կանաչին, նաև կծու պղպեղը մանրացնել բլենդերով:

Զանգվածը լցնել կտրատած կարմիր պղպեղի վրա, ավելացնել քացախը, ձեթը, աղն ու շաքարավազը, խառնել ձեռքերով:

Աղցանը 4 ժամով թողնել կափարիչով ծածկված վիճակում՝ չմոռանալով խառնել յուրաքանչյուր կես ժամը մեկ:

Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ, ավելացնել մնացած հյութը:

Բանկաները դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա, ծածկել կափարիչներով, գոլ ջուր լցնել՝ մինչ բանկայի վերևի հատվածը:

Եռալու պահից սկսած ստերիլիզացնել 25 րոպե:

Հերմետիկ փակել կափարիչները, շուռ տալ բանկաները ու թողնել, որ սառեն: Պահել մութ սառը տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը