Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին պիջակ է կրում, երկարաճիտներ։ Իննան արձակել է մազերը։ «Եվ ամեն անգամ, երբ այնքան ասելիք կունենանք իրար, ալիքները կսրբեն բոլոր բառերն իմ ու քո մեջ․․․ որովհետեւ իրար նայելու փոխարեն մեզ տրված ողջ ժամանակում մենք միայն ալիքներին նայեցինք»,- մեկնաբանություններում գրել է նա։