Կանացի գաղտնիքներ կամ սեքս հմտություններ (16+)
Advertisement 1000 x 90

Կանացի գաղտնիքներ կամ սեքս հմտություններ (16+)

Առանց սեքսի աշխարհի վրա կյանք չէր լինի, և կյանքն էլ հետաքրքիր չէր լինի: Սեքսն անսահման մի աշխարհ է, որն ի հայտ է բերում բազմաթիվ նորանոր ու անմոռանալի զգացողություններ և տպավորություններ: Սակայն մեր երիտասարդ զույգերի մի մասի մոտ կա կարծիք, թե երբ նորապսակների մեղրամիսը վերջանում է, սերն ու մեղրն էլ հետն է վերջանում:

Պատճառը, հավանաբար, միօրինակ ու միապաղաղ սեռական կյանքն է, որն անընդհատ կրկնվում է նույն ձևով՝ լողանալ-զբաղվել սիրով-քնել:

Փորձե՛ք քայլել այդ սովորական ընթացքին հակառակ՝ չթողնելով, որ սովորույթը ձեզնից խլի այն հրաշալի ու անմոռանալի զգացումները, որ կարող է տալ սեքսը:

Որպեսզի չթախծեք ամուսնական առագաստում, այլ այն ձեզ համար լինի անկանխատեսելի, հույզերով ու նոր մարմնական հաճույքներով, քաղցր զգացումներով լի, ձեզ անհրաժեշտ է ընդամենը գործի դնել կանացի երևակայությունը և որքան հնարավոր է՝ շատ նորարարություններ ու փորձարարություններ մտցնել ձեր հարաբերությունների մեջ:

Առաջին հերթին ձեզ անհրաժեշտ է անկեղծորեն խոսել ձեր ցանկությունների մասին, բայց խոսելիս հարկ է լինել բավականին զգույշ ու նրբանկատ: Աշխատեք չհանդիմանել ձեր սիրելիին, չծաղրել նրա կարողությունները: Անգամ ամենաուժեղ սեռական կարողությամբ օժտված տղամարդու մոտ կարող են դրա հետևանքով առաջանալ խնդիրներ: Պարզապես բացատրեք, թե դուք դա ինչպես կցանկանայիք անել ու մի՛ մոռացեք գովել նրան:

Սեքսը շատ հաճախ ի զորու է հաշտեցնել ու մտերմացնել միմյանց: Մերձեցումից ստանալով հոգեբանական և ֆիզիկական հաճույք՝ հենց անկողնում է, որ ամուսինները հասկանում են այն խնդիրների աննշան ու չնչին լինելը, որոնց պատճառով գժտվել են…

Այն զույգերը, որոնք զգում են, որ իրենց սեռական հարաբերությունները բավականաչափ կանխագուշակելի են, և նրանցից յուրաքանչյուրը գիտի մյուսի հաջորդ քայլը, պետք է ձգտեն սեռական հարաբերություններում ցուցաբերել գեղարվեստական մոտեցում:

Հրաշալի կլինի, եթե ինքներդ ձեզ նվիրեք անմոռանալի սիրո գիշեր… իսկ դրա համար անհրաժեշտ է՝

• Ծածկել վարագույրները՝ թող խորհրդավորության քողն իջնի ձեր ինտիմ կյանքի վրա:

• Անկողնու կողքին՝ արծաթե մատուցարանի մեջ, դրեք մեկ շիշ գինի, մրգեր, շոկոլադ, միացրե՛ք դանդաղ երաժշտություն և խնդրեք, որ նա մերսի ձեր մարմինը, բայց պետք չէ մեկ-երկու հպումից հետո դադարեցնել խաղը… Ձգե՛ք այդ պահը որքան հնարավոր է երկար:

• Այնուհետև առաջարկե՛ք նրան միասին փակվել լոգարանում և շարունակել ձեր մերսման գործընթացն այնտեղ: Երբ մտնեք լոգարան, և նա այնտեղ նույնպես տեսնի վառվող հոտավետ մոմերը, արդեն իսկ տաք ջրով լեցուն լոգարանը (և դուք էլ դեռ նրան առաջարկեք մերսումը շարունակել հոտավետ յուղերով, տաք ջրի մեջ) նա կհիանա ձեր երևակայությամբ… բայց դեռևս պետք չէ հանձնվել…

• Որքան հնարավոր է, այնքան երկար վառեք նրա մեջ ձեզ տիրելու ցանկությունը:

• Այնուհետև առաջարկեք մերսել նաև նրան:

Կարող ես փրփրող որևէ մարմնի գելով կամ հենց փրփուրով սկսել տրորել ինքդ քեզ… Մերսիր մարմնիդ հատկապես այն մասերը, որոնք նրա մոտ մեծ ցանկություն են առաջացնում. օրինակ՝ կրծքերդ, կոնքերդ… Փրփուրը այնպիսի շարժումներով սկսիր քսել մարմնիդ, կարծես փաղաքշում ես ինքդ քեզ, երբեք մի՛ թաքցրու, որ դա քեզ համար հաճելի է, այնուհետև նույն շարժումներով և ձևերով նրան «լողացրու»:

Այն, ինչ կատարվում էր լոգարանում, ընդամենը նախաբանն էր, անկողնում ևս պետք է գալու երևակայությունդ:

Անկողնում ձևացրու, թե նրա հլու-հնազանդ ծառան ես, և նա կարող է քեզ հետ վարվել սրտի ուզածի պես: Ոչինչ այնպես չի գրգռում տղամարդուն, ինչպես սեփական ամենակարողության գաղափարը…

Նա այդ դեպքում կվերցնի ղեկն իր ձեռքը, ինչն էլ հենց նրանից սպասվում էր: Իսկ եթե դու ավելի համարձակ ես, կարող ես նրա համար մերկապար պարել, բայց պայմանով, որ նա քեզ միայն նայելու իրավունք ունի, բայց չի կարող մոտենալ, շոյել և այլն… Մնացածը՝ ինքդ գիտես…

Նման մոտեցում ցուցաբերելուց հետո ձեր սիրելին էլ կարիք չի ունենա գիշերային մերկապարի ակումբներ այցելելու:
Եթե ֆինանսի հետ խնդիրներ չունեք, կարող եք նաև մեկ գիշեր անցկացնել ոչ տանը. միջավայրի փոփոխությունը միշտ էլ բարերար ազդեցություն է թողնում հարաբերությունների վրա:
Կարելի է գնալ քաղաքից դուրս, նավակ վարձել, քշել այնտեղ, որ միայն դուք լինեք…

Միշտ հիշե՛ք՝ իրականում երջանիկ են այն ամուսնական զույգերը, ովքեր երկար տարիներ ամուսնացած լինելով՝ երբեք չեն ձանձրացել անկողնում:
Դուք կարո՛ղ եք լինել այդպիսի զույգ, եթե փորձեք իրականացնել ձեր անգամ ամենահամարձակ սեքսուալ ցանկությունները. չէ՞ որ կիրքը երբեք չի մարում. այն միայն ննջում է: Ու երբեմնի բոցավառ կիրքն արթնացնելու համար պետք է պարզապես մի քիչ ջանք թափել:
Աղբյուրը

Առանց սեքսի աշխարհի վրա կյանք չէր լինի, և կյանքն էլ հետաքրքիր չէր լինի: Սեքսն անսահման մի աշխարհ է, որն ի հայտ է բերում բազմաթիվ նորանոր ու անմոռանալի զգացողություններ և տպավորություններ: Սակայն մեր երիտասարդ զույգերի մի մասի մոտ կա կարծիք, թե երբ նորապսակների մեղրամիսը վերջանում է, սերն ու մեղրն էլ հետն է վերջանում:

Պատճառը, հավանաբար, միօրինակ ու միապաղաղ սեռական կյանքն է, որն անընդհատ կրկնվում է նույն ձևով՝ լողանալ-զբաղվել սիրով-քնել:

Փորձե՛ք քայլել այդ սովորական ընթացքին հակառակ՝ չթողնելով, որ սովորույթը ձեզնից խլի այն հրաշալի ու անմոռանալի զգացումները, որ կարող է տալ սեքսը:

Որպեսզի չթախծեք ամուսնական առագաստում, այլ այն ձեզ համար լինի անկանխատեսելի, հուզերով ու նոր մարմնական հաճույքներով, քաղցր զգացումներով լի, ձեզ անհրաժեշտ է ընդամենը գործի դնել կանացի երևակայությունը և որքան հնարավոր է՝ շատ նորարարություններ ու փորձարարություններ մտցնել ձեր հարաբերությունների մեջ:
Առաջին հերթին ձեզ անհրաժեշտ է անկեղծորեն խոսել ձեր ցանկությունների մասին, բայց խոսելիս հարկ է լինել բավականին զգույշ ու նրբանկատ:

Աշխատեք չհանդիմանել ձեր սիրելիին, չծաղրել նրա կարողությունները: Անգամ ամենաուժեղ սեռական կարողությամբ օժտված տղամարդու մոտ կարող են դրա հետևանքով առաջանալ խնդիրներ: Պարզապես բացատրեք, թե դուք դա ինչպես կցանկանայիք անել ու մի՛ մոռացեք գովել նրան:

Սեքսը շատ հաճախ ի զորու է հաշտեցնել ու մտերմացնել միմյանց: Մերձեցումից ստանալով հոգեբանական և ֆիզիկական հաճույք՝ հենց անկողնում է, որ ամուսինները հասկանում են այն խնդիրների աննշան ու չնչին լինելը, որոնց պատճառով գժտվել են…

Այն զույգերը, որոնք զգում են, որ իրենց սեռական հարաբերությունները բավականաչափ կանխագուշակելի են, և նրանցից յուրաքանչյուրը գիտի մյուսի հաջորդ քայլը, պետք է ձգտեն սեռական հարաբերություններում ցուցաբերել գեղարվետսական մոտեցում: