Բաղադրիչներ
- Ալյուր – 2 բաժակ
- Մարգարին – 300 գ
- Շաքարավազ – 1.5 բաժակ
- Ձու – 2 հատ
- Կիտրոն – 1 հատ
- Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Մարգարինը հալեցնել:
- Կիտրոնի վրա եռացրած ջուր լցնել, ինչից հետո, առանց կեղևը հեռացնելու, աղալ, հանել կորիզները:
- Մարգարինին ավելացնել ձվերը, շաքարավազը, կիտրոնը և սոդան, խառնել:
- Այնուհետև ավելացնել մաղած ալյուրը և խմոր հունցել:
- Խմորը լցնել կաղապարի մեջ:
- Թխել 20-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը