- Մասնակիորեն, մարմնի առանձին հատվածներով նիհարել հնարավոր չէ։ Ստամոքսն առանձին չի նիհարի, որքան էլ որ նպատակաուղղված աշխատեք այդ ուղղությամբ, ազդրերի ներսի հատվածները՝ նույնպես։
- Ձեր քաշն արագ կվերականգնվի ցանկացած դիետայից հետո, եթե նրա կալորիականությունը օրական 1200 կիլոկալորիայից քիչ է։
- Նիհարելու առումով միսն ավելի օգտակար է, քան մրգերը։
- Նիհարելու ամենաանարդյունավետ տարբերակներից մեկը լողավազանն է։
- Արագ նիհարելու ամենագլխավոր գաղտնիքը մկանային զանգվածի առկայությունն է։
- Երկու ամենաօգտակար ճարպերն այրող ֆիզիկական վարժություններն են կքանստումները և ձգումները։
- Նիհարելու պայմաններում հնարավոր չէ ունենալ տղամարդու նման մկաններ։ Դրա համար կալորիաների ավելցուկ է հարկավոր, ինչը դիետայի ժամանակ հնարավոր չէ։
- «Կարևորը չուտելն է» կարգախոսը հանգեցնում է քաշ հավաքելուն։ Գլխավորը օրվա ընթացքում կալորիաների, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրածինների հավասարակշռությունն է։
- Եթե դիետան անուն ունի, այն հավանաբար անարդյունավետ է։
- Դու ես պատճառն այն բանի, թե դու ինչ տեսք ունես, ու այն ամենի, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում։ Ժառանգականությունը, մեծ ոսկոր ունենալը, բացառիկ պայմանները, ծանր աշխատանքը և նման բաները շատ լավ «պատճառներ» են մինչև 12 տարեկան երեխաների համար։
- Յոգուրտներն ու մյուսլիները դիետիկ սննդատեսակներ չեն։ Դրանցից չեն նիհարում։
- Օղակը գոտկատեղը չի փոքրացնում։
- Ցելյուլիտի պատճառը դուք ինքներդ եք։
- Քաղցրից ձեր հետույքը միայն կմեծանա։
- Երեկոյան 18:00-ից հետո չուտելը չի աշխատում, աշխատում է քնելուց 3-4 ժամ առաջ չուտելը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը