Բաղադրիչներ
- Ալյուր – 1 թ/գ
- Կանաչ սոխ – 2 փունջ
- Սխտոր – 2 ատամիկ
- Ձու – 2 հատ
- Հավի փափկամիս – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Ջուր – 150 մլ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը բարակ շերտատել:
- Սոխը կիսալուսնաձև կտրատել, կանաչ սոխը մանրացնել:
- Տապակել հավի միսը՝ մինչև ոսկեգույն դառնալը, հետո ավելացնել սոխը:
- Տապակել մի քանի րոպե, հետո ավելացնել ալյուրը:
- 3-4 րոպե անց լցնել ջուրը: Հասցնել եռման, աղ և պղպեղ ցանել:
- Դրանից հետո ավելացնել ձվի դեղնուցները:
- Արագ խառնել և սպասել՝ մինչև սոուսի պնդանալը: Վերցնել կրակից և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը