Մոդել-դերասանուհի Լյուսի Հայրապետյանն Ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել՝ պատմելով սիրելիից բաժանվելու մասին։
«Կյանքիս ամենահասուն բաժանվելն էր այսօր…Խոսեցինք, հասկացանք իրար, խոստացանք այս աշխարհում լինել իրար համար ու չանիծել իրար, ինչպես ընդունված է, այլ միմյանց ավելի արժանիի կողքին տեսնելու մեծ հույսով լինել։
Գիտեմ, որ չի կարելի շատ անձնական թեմաներով կիսվել սոց ցանցերում, գիտեմ, որ Մաշս հաստատ կխոսեր վրաս այս փոսթիս համար, գիտեմ, որ շատ չուզողներ կժպտան երևի։ Է թող ժպտան. ժպիտը բարիացնում է, գուցե սա էլ նրանց վերջին հույսն է բարիանալու։
Բայց ուզում եմ գրեմ, կիսվեմ, կիսեմ, որ հեշտ ապրեմ էս պահը: Ուզում եմ գրեմ, որ կարդաք ու հետս լինեք։ Ցավում ա հոգիս այսօր չափից շատ, կլինեմ չափազանց անկեղծ։ Թողնում եմ մի տղայի, ով հանդիպածս ամենակարգին ու ամենաարժանին ա ինձ։ Ես ինձ շատ եմ սիրում, եթե ինչ հիշեցնում եմ։ Տղայի, ով մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել, ով արել է անհնարինը սիրտս շահելու համար, ում պես արժանի մեկին վստահաբար էլ չեմ հանդիպելու։ Թողնում եմ, որովհտեև դեռ հավատում եմ մի տեսակ ուրիշ զգացողություններով սիրուն ու չեմ ուզում նրա կյանքը զբաղեցնեմ ու փչացնեմ, որովհետև շատ եմ ուզում, որ նրան սիրեն։ Շատ սիրեն։
Ես չկարողացա։ Ես կրակ էի փնտրում, կայծ, չգիտեմ էլ ինչ, բայց փնտրում էի, ու հասկանում, որ չեմ գտնելու երևի երբեք։ Որովհետև չկա գուցե կամ ինձ չի պատահում։ Որովհետև տարիքս մեծացավ, իսկ ես՝ ոչ. սիրո պատկերացումն ու ամուսնության ցանկության դրդապատճառները՝ նույնպես։