Բաղադրիչներ
- Կեֆիր կամ մածուն – 200 մլ
- Ձու – 1 հատ
- Կարագ – 25 գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Չոր դրոժ – 1 թ/գ
- Աղ – 1 պտղունց
- Ալյուր – 400 գ
- Թրթնջուկ – 500 գ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Բուսայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Կեֆիրը մի փոքր տաքացնել: Ավելացնել շաքարավազ, աղ:
- Կարագը հալեցնել:
- Կեֆիրի մեջ ավելացնել ձուն և կարագը: Խառնել: Ավելացնել ալյուրը և դրոժը: Խմոր հունցել:
- Թողնել խմորը 1.5 ժամ՝ հասունանալու համար:
- Միջուկի համար թրթնջուկը լվանալ և մանր կտրատել: Վրան եռացրած ջուր լցնել, թողնել մի փոքր, հետո ջուրը թափել, թրթնջուկը լավ քամել և հեռացնել ավելորդ հեղուկը:
- Խմորի հասունանալուց հետո այն բաժանել ոչ մեծ մասերի:
- Յուրաքանչյուր մասը բլիթաձև գրտնակել, կենտրոնում թրթնջուկ դնել, վրան շաքարավազ լցնել:
- Ձևավորել կարկանդակներ և բուսայուղով տապակել թավայի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը