
Steptohealth.ru կայքը գրում է, որ եթե ցանկանում եք նվազեցնել քաշը, ապա անհրաժեշտ է ճաշացանկից հանել շաքարը: Շաքարին հիանալիորեն կարող է փոխարինել մանդարինը: Բացի դա, մանդարինը ճարպ այրող լավագույն միջոցներից է:
Մանդարինը շատ օգտակար է նաև առողջության համար: Այն մեծ քանակով վիտամին C է պարունակում: Մանդարինը նաև նյութեր է պարունակում, որոնք պաշտպանում են արյունատար անոթները, օգնում բորբոքումների դեպքում և հանդես գալիս՝ որպես հակաօքսիդանտներ: Ըստ որոշ հետազոտությունների՝ մանդարինի մեջ պարունակվող նյութերը կարող են իջեցնել զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի քանակը, կանխարգելել բորբոքային պրոցեսները:
Օնտարիոյի համալսարաններից մեկի գիտնականներն ապացուցել են, որ մանդարինում պարունակվող նյութերը ստիմուլյացնում են գեների աշխատանքը, որոնք պատասխանատու են ավելորդ ճարպի այրման համար: