Աստղագուշակները խորհուրդ են տալիս Կենդանակերպի բոլոր նշաններին Հրեղեն Աքլորի տարին դիմավորել վառ հագուստներով, որոնք ասոցիացիա կառաջացնեն կրակի տարերքի հետ: Նախապատվությունը պետք է տալ այնպիսի գույների, ինչպիսին են կարմիրը, դեղինը, նարնջագույնը, ոսկեգույնը, մուգ կարմիրը:
Բացի վառ հրեղեն գույներից, Աքլորն կարելի է ուրախացնել նաև կանաչով, փիրուզագույնով կամ կապույտի երանգներով: Պետք է ընտրել միայն բնական կտորներ, արժե ուշադրություն դարձնել թավիշի, ատլասի և մետաքսի վրա:
Որպեսզի կերպարն ամբողջական լինի, աստղագուշակները խորհուրդ են տալիս լրացնել այն աքսեսուարներով:
Նոր տարվա նորաձև հագուստները
Խոյ
Լավ կլինի, եթե Խոյերն ընտրեն տոնական հագուստի դեղին կամ սև տարբերակները: Այս նշանի կանայք պետք է հրաժարվեն խորը դեկոլտեից:
Ցուլ
Ամանորյա գիշերը Ցուլերը չպետք է վախենան էքսպերիմենտներից: Ընտրեք Ձեր ճաշակով վառ հագուստ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս Ցուլերին՝ կրել խոշոր օղակ-ականջօղեր:
Երկվորյակներ
Արժե, որ այս նշանն ընտրի կանաչ կամ կապույտ գույնի հագուստ: Հաջողության համար արժե մազերը զարդարել կարմիր ատլասե ժապավենով:
Խեցգետին
2017թ. Աքլորը Խեցգետնին լրիվ ազատություն է տալիս տոնական հագուստն ընտրելու գործում: Ընտրիր քո ճաշակով՝ ինչ ուզում ես, և մի մոռացիր լրացնել այն նրբագեղ աքսեսուարով:
Առյուծ
Առյուծներն այս տարի կարող են թուլանալ և ընտրել այն տոնական հագուստը, որն իրենց դուր է գալիս: Միակ պայմանը. քիչ աքսեսուարներ:
Կույս
Կույսերին արժե ընտրել վառ հագուստներ, բայց ունենալ նուրբ և հանգիստ դիմահարդարում: Ընտրիր լակոնիկ զարդարանքներ, որոնք կընդգծեն քո բնական գեղեցկությունը:
Կշեռք
Միշտ կասկածամիտ Կշեռքներին աստղագուշակները խորհուրդ են տալիս Նոր Տարին դիմավորել մոնոքրոմատիկ հագուստներով: Ուշադրություն դարձրու երկնագույն, կանաչ կամ նարնջագույն հագուստներին: Լրացրու կերպարդ բնական քարերով զարդարանքներով:
Կարիճ
Կարիճներն այս տարի պետք է անպայման աչքի ընկնեն: Ընտրիր վառ հագուստ, մի մոռացիր աքսեսուարների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչիր: Փայլիր Ամանորյա գիշերը:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում տոնել Նոր տարին շատ անկաշկանդ պայմաններում: Դրա համար կանայք կարող են կրել կարճ շրջազգեստներ և ցուցադրել հիասքանչ դեկոլտեն:
Այծեղջյուր
Աստղագուշակներն Այծեղջյուրին խորհուրդ են տալիս ընտրել դեղին կամ ոսկեգույն հագուստներ: Կարելի է շեշտադրում անել գեղեցիկ մատնահարդարման վրա: Ավելի լավ է ընտրել զուսպ աքսեսուարներ, որոնք դուր կգան Աքլորին:
Ջրհոս
Ջրհոսները կարող են փորձել տաբատով կոստյումներ կամ խորը դեկոլտեով զգեստներ: Եթե ընտրել եք համեստ հագուստ, ապա լրացրեք այն վառ աքսեսուարներով:
Ձկներ
Այս նշանին հարմար կլինի յուրաքանչյուր հագուստ, սակայն այն պետք է անպայման նոր լինի: Ուշադրություն դարձրեք կապույտ, մանուշակագույն կամ կարմիր հագուստներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը