Բաղադրիչները՝ միայն բնական, և ոչ մի «E»
- Ջուր – 6-9 ճ/գ
- Շաքարավազ – 9 ճ/գ
- Կիտրոնաթթու – 1 պտղունց
- Բուսայուղ՝ կաղապարին քսելու համար
- Փայտիկներ
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել շաքարավազը և կիտրոնաթթուն: Դնել ցածր կրակի վրա:
- Եփել՝ դանդաղ խառնելով: Խառնուրդը հասցնել կարամելի գույնի և վերցնել կրակից:
- Կարամելային զանգվածի պատրաստ լինելը կարելի է ստուգել, եթե այն կաթեցնեք ջրի մեջ: Եթե կաթիլը պնդացավ, ուրեմն պատրաստ է:
- Կաղապարներին բուսայուղ քսել և լցնել տաք օշարակը: Մի քանի վայրկյան անց տեղավորել փայտիկները և դնել սառը տեղ: Մոտ 1 ժամ անց աքլորիկները պատրաստ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը