Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 500 գ
- Սոխ – 4 հատ
- Ձու – 6 հատ
- Մարինացված սունկ (շամպինիոն) – 1 բանկա
- Կարտոֆիլ – 2 հատ
- Պանիր – 250 գ
- Կտրատած արքայախնձոր – 1 բանկա
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի խաշած միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կտրատել և մարինացնել 1/3 ճ/գ շաքարավազի և նույնքան քացախի մեջ: Պանիրը և ձուն անցկացնել քերիչով: Սունկը կտրատել, կարտոֆիլը խաշել:
Աղցանը շարել շերտերով.
1-ին շերտ – սոխ
2-րդ շերտ – հավ
3-րդ շերտ – կարտոֆիլ
4-րդ շերտ – շամպինիոն
5-րդ շերտ – արքայախնձոր
6-րդ շերտ – ձու
7-րդ շերտ – պանիր
Պատրաստեց Անի Գաբուզյանը