Մեծ և արագ «Սուշի»՝ տոնական սեղանի համար
Advertisement 1000 x 90

Մեծ և արագ «Սուշի»՝ տոնական սեղանի համար

Աղցան «Սուշի»

Բաղադրիչներ

  1. Կարմիր ձուկ – 300 գ
  2. Բրինձ – 300 գ
  3. Թարմ վարունգ – 2 հատ
  4. Գազար – 1 հատ
  5. Ձու – 4 հատ
  6. Սոխ – 1 հատ
  7. Կանաչ սոխ և սամիթ – 1 պտղունց
  8. Մայոնեզ և սոուս վասաբի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խառնել մայոնեզը և վասաբին: Ստացված զանգվածով պետք է պատել աղցանի շերտերը:
  2. Եփել բրինձը սուշիի համար: Բրնձի և ջրի հարաբերությունը՝ 2-ը՝ 3-ի: Եփել մոտ 7 րոպե:
  3. Երբ ջուրը եռա, իջեցնել կրակը նվազագույնի և եփել ևս 15 րոպե:
  4. Վերցնել բրինձը կրակից և թողնել 30 րոպե:
  5. Եփել ձուն և գազարը: Քերել քերիչով:
  6. Ձվին ավելացնել մանրացրած կանաչ սոխը և մայոնեզի և վասաբիի խառնուրդը:
  7. Ձկան ֆիլեն շերտատել ձողիկներով, իսկ վարունգը՝ խորանարդաձև: Մանրացնել սոխը և սամիթը:
  8. Աղցանը հավաքել շերտերով: Շերտերը պատել մայոնեզի և վասաբիի զանգվածով:
  9. Շերտերի հերթականությունն այսպիսին է. բրինձ, քերած սոխ, վարունգ, կարմիր ձուկ, կանաչի, ձվային խառնուրդ, գազար, նորից կարմիր ձուկ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը