Բաղադրիչներ
- Հայկական լավաշ – 1 հատ
- Եփած խտացրած կաթ – 1 բանկա
- Կարագ – 100 գ
- Ընկույզ – 130 գ
Պատրաստման եղանակը
- Ընկույզը մանրացնել գրտնակով: Խտացրած կաթը, ընկույզը և կարագը խառնել:
- Ստացված զանգվածը տարածել լավաշի վրա և ռուլետ ձևավորել: Մեկ ժամ տեղավորել սառնարանում, ինչից հետո կտրատել և մատուցել: Ցանկության դեպքում կարելի է չամիչ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը