Մեսիջ Երևանին, կամ ինչու են Հնդկաստանն ու Իրանն ուզում ՀՀ-ին ներառել «Հյուսիս–հարավ»-ի մեջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեսիջ Երևանին, կամ ինչու են Հնդկաստանն ու Իրանն ուզում ՀՀ-ին ներառել «Հյուսիս–հարավ»-ի մեջ. armeniasputnik.am

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առանցքային և տարանցման հանգույց, եթե մտնի «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մեջ։ Նախագծին Երևանի մասնակցությանն ակտիվորեն կողմ են հանդես գալիս Հնդկաստանն ու Իրանը։

Դեռ 2021 թվականի մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ երկիրը մտադիր է Հայաստանը ներառել իրանական Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքում։ Թեմայի առնչությամբ հերթական հայտարարությունն արեց արդեն հայկական կողմը այս տարվա օգոստոսին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը։ Մասնավորապես, արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որԵրևանը ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին և Չաբահար նավահանգստի զարգացման հարցում նրա շահագրգռվածությանը, և պատրաստ է մասնակցել այդ ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքներին։

Ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում արված հնդկական կողմի վերջին հայտարարությունները պատահական չեն։ Ինչպես Թեհրանում, այնպես էլ Նյու Դելիում հասկանում են, որ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որի հետ իրենց շահերը համընկնում են և մի շարք ընդհանրություններ ունեն։

Երևանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել դեպի Ռուսաստան և Եվրոպա բեռների մատակարարումները։ Ներկա պահին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինն իրականացվում է Ադրբեջանով, իսկ Եվրոպա դուրս է գալիս Թուրքիայի տարածքով։ Իսկ Հնդկաստանը կկարողանա ուժեղացնել դիրքերը տրանսպորտային միջանցքի նախագծում և Հայաստանով կարճ ճանապարհ ստանալ դեպի Սև ծովի ափամերձ նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա։

Ի՞նչ է «Հյուսիսհարավ» ՄՏՄն

Պաշտոնական տվյալներով «Հյուսիս–Հարավը» 7,2 հազար կմ երկարությամբ միջազգային տրանսպորտային միջանցք է։ Այն պետք է տրանսպորտային կապ ապահովի Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև Իրանի տարածքով։ Հիմնական առավելությունը` երկու և ավելի անգամ բեռնափոխադրումների ճանապարհների կրճատումն է, ինչպես նաև ծովային ճանապարհով բեռնափոխադրումների համեմատ արժեքի նվազումը։

Միջանցքը երեք երթուղի է նախատեսում, և դրանցից ոչ մեկում Հայաստանը չի հիշատակվում։ Մասնավորապես, նախագծի համաձայն, պետք է գործի անդրկասպյան ճանապարհը, որը անցնում է Իրանի տարածքով և Կասպից ծովով դեպի Ռուսաստանի նավահանգիստներ (Աստրախան, Օլյա, Մախաչկալա)։ Երկրորդ ճանապարհը` արևելյան, սկիզբ է առնում Իրանից և շարունակվում «Թեջեն–Սերախս» անցակետով դեպի Թուրքմենիա, այնտեղից էլ արդեն Ուզբեկստան և Ղազախստան։ Երրորդ ճանապարհը Իրան–Ադրբեջան–Ռուսաստանն է` Աստարա–Ռեշտ–Ղազվին տարանցման ճանապարհով։

Ամբողջը՝ armeniasputnik.am