Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել։ Վերջին շրջանում կիսվում է ընտանեկան հրապարակումներով։
Շուշաննան Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակել է որդու լուսանկարը։ Շուշաննան ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, փոքրիկին տվել են Միկա անունը։ «Իմ երջանկություն»,- լուսանկարն անգլերենով մակագրել է Շուշաննան։