
Հեյլի Բիբերն իր ինստագրամյան էջում կիսվել է հանդերձասրահում արված լուսանկարներով: Մոդելը մի քանի լուսանկար է արել Նյու Յորքում գործող երիտասարդ Wardrobe.NYC բուտիկում: Բրենդը առանձնանում է իր լակոնիկ դիզայնով:
Հեյլին ընտրել է 3 թոթալ-սև լուքեր: Մեկը սև փոքր զգեստ է, որն ընդգծում է մոդելի կազմվածքը, մյուսը՝ սև կիմոնո-զգեստ, որը լավագույնս ցուցադրում է Հեյլիի երկար ոտքերը: Երրորդ կերպարն ամենահարմարավետն է ստացվել՝ տաբատով կոստյում, ինչով էլ Հեյլին հաճախ հայտնվում է պապարացիների օբյեկտիվներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը