«Շակշուկան» ուտեստ է ձվով, կծու պղպեղով, համեմունքներով, որը տապակում են լոլիկի սոուսում: Մատուցվում է սպիտակ կամ սև հացով:
Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում
Կալորիականությունը – 393 կկալ
Սպիտակուցներ – 20 գ
Ճարպեր – 29.2 գ
Ածխաջրեր – 11.4 գ
Բաղադրիչներ
Սոխ – 1 գլուխ
Սխտոր – 4 պճեղ
Պղպեղ չիլի – 1 հատ
Ձիթապտղի յուղ – 50 մլ
Խնկածաղիկ – 1 պտղունց
Զիրա – 1 պտղունց
Լոլիկ՝ սեփական հյութում – 400 գ
Լոլիկի հյութ – 100 մլ
Ձու – 8 հատ
Համեմ – 10 գ
Մաղադանոս – 10 գ
Ֆետա պանիր – 50 գ
Աղ – ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մանր կտրատել սոխը, սխտորը և չիլի պղպեղը: Ձիթապտղի յուղի մեջ տապակել: Կարելի է մի պտղունց շաքարավազ ավելացնել՝ բանջարեղենը կարամելացնելու համար: Ավելացնել մի պտղունց խնկածաղիկ, մի փոքր զիրա և տապակել սոխը՝ սխտորի և չիլիի հետ այնքան, մինչև դրանք սկսեն «լաց լինել», կամ, ինչպես ասում են ֆրանսիացիները, «քրտնել»: Շատ տապակել պետք չէ:
Հիմա պետք է լցնել կոնսերվացված լոլիկի սոուսը և տապակել սոխի և մնացածի հետ՝ խառնելով մոտ 1 րոպե: Ավելացնել լոլիկի հյութ, որպեսզի սոուսը դառնա բավականին ջրիկ, և եփել 1-2 րոպե:
Ավելացնել աղը, սև կամ սպիտակ աղացած պղպեղը և մաղադանոսը: Սոուսի մեջ զգուշությամբ կոտրել ձվերը: Ավելացնել ֆետայի կտորները: Կրակը թավայի տակ կարելի է հասցնել մինիմումի: Իսկ հետո ընդհանրապես թավան ուղարկել ջեռոցի մեջ 3 րոպեով: Ձվերը պետք է պահպանեն իրենց դեղնուցները բավականին թույլ վիճակում:
Վերջում ձվածեղի վրա անհրաժեշտ է լցնել մաղադանոս և համեմ:
«Շակշուկան» կարող եք մատուցել սուրճի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը