Ձմերուկը մեծ քանակով հակաօքսիդանտներ, վիտամիններ է պարունակում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ որքան ձմերուկը հասած է, այնքան օգտակար է: Հասած ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած, օգնում է պայքարել ջրազրկման, անեմիայի դեմ:
Ամրացնում է սրտի առողջությունը: Ձմերուկն արգինին և ցիտրուլին է պարունակում: Այս ամինաթթուները լավացնում են երակների վիճակը, արյան շրջանառությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:
Օգնում է էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Ձմերուկի հատկությունները նման են անոթալայնիչ դեղամիջոցների ազդեցությանը, որոնք անհրաժեշտության դեպքում նշանակվում են էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Իհարկե, դեռևս չկան ուսումնասիրություններ, թե որքան ձմերուկ է հարկավոր օգտագործել այս խնդրի դեպքում:
Բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Ձմերուկը միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել օրգանիզմի ջրազրկման դեմ: Ձմերուկը բազմաթիվ այլ սննդարար նյութեր է պարունակում: 100 գրամ ձմերուկը պարունակում է.
- 8 գրամ ածխաջրեր
- 6 գրամ պրոտեիններ
- 2 գրամ ճարպեր
- 30 կալորիա
- գրամ բջջանյութ
- 570 IU վիտամին A
- 1 մգ վիտամին C
- 112 մգ կալիում
- 11 մգ մագնիում
- 5 մգ երկաթ
- վիտամիններ B1, B2, B3, B6
- հանքանյութեր՝ ֆոսֆոր, մանգան:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը