Շոկոլադե աղանդեր, որը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում
Advertisement 1000 x 90

Շոկոլադե աղանդեր, որը պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 3 ճ/գ
  2. Կաթ – 2 բաժակ
  3. Շաքարավազ – 100 գ
  4. Կակաո – 3-5 ճ/գ
  5. Կարագ – 1 ճ/գ
  6. Վանիլային շաքարավազ – 2 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Խառնել շաքարավազը, ալյուրը և կաթը: Խառնուրդը եռացնել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
  2. Ավելացնել կարագը և զանգվածը բաժանել երկու մասի:
  3. Մի մասին ավելացնել վանիլին, մյուսին՝ կակաո:
  4. Երկու զանգվածները կրկին եռացնել, որպեսզի զանգվածն ավելի պնդանա:
  5. Ըստ հերթականության՝ երկու գույնի զանգվածները լցնել մատուցվող տարաների մեջ, զարդարել՝ ըստ ցանկության: Նախքան մատուցելը ցանկալի է աղանդերը մեկ ժամ պահել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը