Բաղադրիչներ
- Սպագետի – 500 գ
- Կիտրոն – 4 հատ
- Սխտոր – 4 ատամիկ
- Պեկորինո պանիր – 50 գ
- Սոճու ընկույզ – 20 գ
- Ռեհան – 100 գ
- Ձիթապտղի յուղ – 150 մլ
- Աղ՝ ըստ ցանկության
- Աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Սպագետին խաշել:
- Զուգահեռաբար պատրաստել պեստո սոուսը՝ բլենդերում հարելով ռեհանը, սոճու ընկույզը, սխտորը, պանիրը, կիտրոնների հյութը և ձիթայուղը: Համեմել աղով և պղպեղով:
- Պատրաստի սպագետին խառնել սոուսով և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը