
Չնայած համացանցում մեծաթիվ տեղեկավտության՝ նիհարելու մասին տարբեր միֆերը դեռեւս բավականին տարածված են: Դիետոլոգ Ելենա Քալենը ցրել է դրանցից մի քանիսը:
UfacityNews գործակալության հաղորդմամբ՝ տեղեկատվությունը, որ փոքր չափաբաժիններով հաճախակի սնունդ ընդունելը նպաստում է մետաբոլիզմին, միֆ է: Այդպիսի սնունդն առանց քաղցի զգացման, ընդհակառակը, կարող է հանգեցնել քաշի ավելացմանը:
Շատերը նաեւ կարծում են, որ սպիտակուց օգտագործելիս ճարպեր չեն կուտակվում: Սակայն սպիտակուցային սնունդը նույնպես կարող է ճարպի վերածվել, եթե այն չափազանց շատ լինի:
Քալենը նաեւ համարում է, որ մթերքների՝ լավի եւ վատի բաշխումը բնորոշիչ միֆ է նիհարելու հարցում: Հաճախակի են մենյուից բացառում սիրելու ճաշատեսակը: Սակայն, մասնագետի խոսքով, խիստ սահմանափակումները հանգեցնում են սննդակարգից սայթաքման:
news.am