«Աննման գեղեցկուհի»․ Նարե Գեւորգյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Աննման գեղեցկուհի»․ Նարե Գեւորգյանի հմայիչ կերպարը

Երիտասարդ երգչուհի Նարե Գևորգյանն իր Instagram-ի էջը բավականին ակտիվ է վարում։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր տեսահոլովակները, համերգային շրջագայությունները, ֆոտոշարքերից լուսանկարներ եւ ժամանցը։

Նարեն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապաարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ ու շքեղ ծաղկեփնջով։ Նա կրում է մարմինն ընդգրկող, սեւ գույնի զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է ընդգծված շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսությունների հարցում շռայլ են գտնվել․ «Աննման գեղեցկուհի»։