Բորտուղեկցորդուհիները պատմել են, թե ուղևորների որ սովորություններն են վրդովեցնում ինքնաթիռի սրահի անձնակազմին: Նրանք իրենց փորձը ներկայացրել են թեմատիկ ֆորումում, որոնց պատասխանները հրապարակվում են BuzzFeed-ի կողմից:
Բորտուղեկցորդուհիներից մեկի խոսքով՝ ամենանյարդայնացնող հարցն այն է, թե որ քաղաքի վրայով է թռչում ինքնաթիռը:
«Մենք GPS չենք կրում մեզ հետ և մտադիր չենք անհանգստացնել օդաչուներին նման մանրուքների համար: Ամենից հաճախ մենք պատահական վայրեր ենք նշում»,- ասել է բորտուղեկցորդուհիներից մեկը:
Նաև նյարդացնող է այն, որ փոխանակ ուղևորներն օգտագործեն զանգի կոճակը, բորտուղեկցորդներին կանչում են բղավելով:
Մեկ այլ նյարդայնացնող իրավիճակ է նաև այն, երբ խնդրում են վերին դարակի վրա տեղավորել չափազանց ծանր ճամպրուկը:
«Եթե դուք ինքներդ ի վիճակի չեք ձեր իրերը բարձրացնելու, դա մեզանից մի խնդրեք: Մենք վերամբարձ կռունկ կամ բեռնակիր չենք»,- վրդովված նկատել է բորտուղեկցորդներից մեկը:
Վերջապես, բորտուղեկցորդուհիները խնդրում են երբեք տեղից չբարձրանալ, երբ վառվում է «ամրացրեք ամրագոտիները» ցուցանակը: Նրանք նշում են, որ դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
Ավելի վաղ բորտուղեկցորդուհիները խոսել էին խմիչքի օգնությամբ կոպիտ ուղևորներից գաղտնի վրեժ լուծելու մի տարբերակի մասին: Նրանք առաջարկում են հնարավորինս շատ սառույց ավելացնել հյութերին և գազավորված ըմպելիքներին:
«Երաշխավորված է՝ դա բոլորին նյարդայնացնում է»,– կարծում են նրանք: