
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է հետաքրքիր ականջօղը։ «Լավագույն ընկերուհու հարսանիքը»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Անուշիկը։