Երկար և խիտ. մթերքներ՝ առողջ ու գեղեցիկ վարսերի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երկար և խիտ. մթերքներ՝ առողջ ու գեղեցիկ վարսերի համար

Եթե առաջացել են խնդիրներ վարսերի հետ՝ չորություն, փխրունություն, մի շտապեք փոխել Ձեր սովորական խնամքը, փոխարենը ուշադրություն դարձրեք սննդակարգին: Սննդաբանները փաստում են՝ մազերի առողջությունն ու գեղեցկությունը կախված են օրգանիզմի ներքին վիճակից. եթե բոլոր ցուցանիշները նորմալ են, ապա մազերի հետ կապված խնդիրներ չպետք է լինեն:

 

Բիոտին

Խոսելով մազերի վիճակի մասին՝ ուշադրություն դարձրեք օրգանիզմում բիոտինի (վիտամին B7) պարունակությանը: Այն պետք է բավական լինի, քանի որ պատասխանատու է մազերի աճի և բնական գեղեցկության համար:

Որտե՞ղ փնտրել

Լյարդ, ձվի դեղնուց, սաղմոն, պանիր, ավոկադո, թարմ ազնվամորի, ծաղկակաղամբ, ամբողջահատիկային հաց:

 

Կերատին

Կերատինը սպիտակուց է, «շինանյութ» ամուր մազերի և եղունգների աճի համար:

Որտե՞ղ փնտրել

Կաղամբ, բրոկկոլի, սոխ, սխտոր, լյարդ, ձուկ, միս, բնական յոգուրտ:

 

Վիտամին С

Կերատին արտադրելու համար մարմնին անհրաժեշտ է վիտամին C:

Որտե՞ղ փնտրել

Կիվի, ցիտրուսային մրգեր, ելակ, հապալաս, ազնվամորի, պղպեղ, լոլիկ, կաղամբ (բրոկկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ), հազարի թերթիկներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը