Բաղադրիչներ
- Շերտավոր խմոր – 1 շերտ
- Ձու – 2 հատ
- Բեկոն – 2 շերտ
- Քերած Մոցարելա – 200-220գ
- Կանաչ սոխ – 1-2 հատ (մանր կտրատված)
Պատրաստման եղանակը
- Գրտնակել շերտավոր խմորը և դնել տապակի վրա: Պատառաքաղով անցքեր անել:
- Վրան լցնել քերած պանիրը և սոխը:
- Ավելացնել բեկոնը:
- Միջուկի վրա փոքր ճեղքեր բացել և ջարդել ձվերը:
- Պատրաստել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը