Բաղադրիչներ
- Հավի միս – 1 կգ
- Սոխ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Լոլիկ – 2 հատ
- Կարտոֆիլ – 10 հատ
- Դափնու տերև – 2 հատ
- Հոտավետ պղպեղ՝ ըստ ճաշակի
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի միսը կտրատել, աղ և պղպեղ ցանել:
- Կտրատել սոխը, գազարը, կարտոֆիլը և լոլիկը ոչ շատ փոքր մասերի:
- Կարտոֆիլին աղ ցանել առանձին թասի մեջ:
- Շարել բոլոր բաղադրիչները մաքուր և չոր 3 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել հոտավետ պղպեղ և դափնու տերև: Բանկան մինչև վերջ չլցնել: Փակել փայլաթիթեղով:
- Բանկան դնել սառը ջեռոցի մեջ, հետո միացնել:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և պատրաստել 1.5 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը