Որքան քաղցր կարելի է ուտել օրական
Advertisement 1000 x 90

Որքան քաղցր կարելի է ուտել օրական

Որքան շաքար կարող է օգտագործել մեծահասակ մարդն օրական: Այս մասին իր կարծիքն է հայտնել էնդոկրինոլոգ-դիետոլոգ Տատյանա Բոչարովան (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ շաքարի օրական չափաբաժինը, մասնագետի խոսքով, 25-50 գրամ է: Այս թիվը ներառում է ոչ միայն շաքարավազ, այլեւ քաղցրավենիք, ինչպես նաեւ թաքնված շաքար պարունակող մթերքներ՝ կետչուպներ, սոուսներ, նախաճաշեր եւ այլն:

25 գրամը մոտ 5-6 ճաշի գդալ շաքար է: Մասնագետը հավելել է, որ երբ ավելի շատ քաղցրավենիք է ուտվում, ստացված կալորիաների քանակը չպետք է գերազանցի օրական սննդակարգի ընդհանուր կալորիականության 10%-ը, այլապես ավելորդ քաշի եւ 2-րդ տիպի շաքարախտի վտանգ կառաջանա:

news.am