Նախաճաշի համար պիցցան ավելի լավ գաղափար է, քան վարսակի փաթիլները կաթով, կարծում է Եկատերինբուրգի բժշկական կանխարգելման քաղաքային կենտրոնի սննդաբան Իրինա Բորոդինան:
«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել հավի նագեթսներից եւ այլ տապակած մթերքներից, քանի որ դրանք պարունակում են առողջության համար վտանգավոր տրանս ճարպեր:
«Արհեստականորեն ստեղծված տրանս ճարպերը, որոնք հայտնի են նաեւ որպես արդյունաբերական տրանս ճարպեր կամ մասնակի հիդրոգենացված ճարպեր, վտանգավոր են առողջության համար», – ասել է մասնագետը: «Շատ կլինիկական հետազոտություններ դրանց օգտագործումը կապում են սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման հետ»:
Մասնագետն առողջ սնունդ չի համարում նաեւ հոթ-դոգերն ու կորն-դոգերը: Դրանք պարունակում են վերամշակված մսից պատրաստվող նրբերշիկ, որը համարվում է աղիների քաղցկեղի պատճառներից մեկը: Բացի այդ, հոթ-դոգերը մեծ կալորիականություն ունեն, ուստի նիհարելիս ավելի լավ է դրանք բացառել սննդակարգից:
Պիցցան, բուրգերները, սենդվիչները եւ շաուրման կարող են օգտակար լինել, եթե պատրաստված լինեն որակյալ բաղադրիչներից: Ինչ վերաբերում է արագ պատրաստող լապշային, այն անվնաս է, սակայն, համեմունքների փոշու մեջ, այնուամենայնիվ, կարող են վնասակար հավելումներ պարունակվել:
Դիետոլոգի խոսքով՝ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ նախաճաշին վարսակի փաթիլները կաելի է փոխարինել պիցցայով: Կաթով վարսակի փաթիլները եւ պիցան մոտավորապես նույն քանակությամբ կալորիաներ ունեն, սակայն պիցցան ավելի քիչ շաքար եւ ավելի շատ սպիտակուցներ է պարունակում: Հետեւաբար, պիցցան հագեցածության երկարատեւ զգացում է ապահովում եւ լիովին սնուցում է օրգանիզմը:
news.am