«Ես համոզված եմ, որ մարդու կյանքում ամենադվժար աշխատանքը երեխա մեծացնելն է»․ Լիլիթ Մուրադյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես համոզված եմ, որ մարդու կյանքում ամենադվժար աշխատանքը երեխա մեծացնելն է»․ Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է ընտանիք կազմելուց հետո երեխաների պլանավորման, զավակների դաստիարակման մասին՝ գրելով․

«Գրառումս շատերի համար միգուցե տարօրինակ թվա, բայց, այսօր, 30 տարեկանում, ես սկսեցի հասկանալ այն զույգերին, ովքեր կայացնում են որոշում ամուսնանալու, բայց չեն շտապում դառնալ ծնող։ Եկեք ընդունենք, որ ամուսնությունից հետո ծնող դառնալը կարծես պարտադիր պայման լինի, սակայն քանիսն են նստում իրար դիմաց և անկեղծ խոսում ծնող դառնալու դժվարությունների մասին։

Արդյոք պատրաստ են փոխել իրենց կյանքը մեկընդմիշտ, միասին չքնել, իրար օգնել, երբ առաջին ատամիկը պետք է դուրս գա, չբղավել իրար վրա, երբ փոքրիկն անվերջ նվնվում է, երբ պետք է սովորի նստել, քայլել… միասին չգնալ խնջույքների, գնալ տուն, երբ բոլորը դուրս են գալիս զբոսնելու, ոչ, մեծ մասը պատրաստ չեն լինում, և դա է պատճառ դառնում, որ կինն անվերջ սպասում է թե, երբ են երեխաները մեծանալու, երբ է հոգսը մի փոքր թեթևանալու։ Մենք սխալվում ենք, երբ կարծում ենք, որ հետագայում ավելի հեշտ է լինելու, ոչ, մենք կամ սիրում ենք մեր նոր կյանքը, կամ անվերջ զոհաբերում ենք ինքներս մեզ հանուն կարծրատիպերի։ Այսօրվա օրը նորից ապրելու հնարավորություն չենք ունենալու, ես համոզված եմ, որ մարդու կյանքում ամենադվժար աշխատանքը երեխա մեծացնելն է, հավատացեք, 6 ժամ ուղիղ եթերում աշխատելը կարող է լինել ավելի հեշտ, փոխարենը 6 ժամ երեխային խնամելը»։