Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Այս գործընթացքում չափազանց կարևոր է առողջ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը ու նյութափոխանակության կարգավորումը։
Budetezdorovy.ru-ն առաջարկում է բաղադրատոմս, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմին կապահովվի անհրաժեշտ սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով, հանքանյութերով։ Առավելագույն արդյունքի հասնելու համար այն հարկավոր է օգտագործել ֆիզիկական վարժություններից հետո։
Բաղադրիչներ
- 1 բանան
- 1 թեյի գդալ կտավատի սերմ
- 1 թեյի գդալ մանրացրած իմբիր
- կես բաժակ արքայախնձոր
- 1/3 բաժակ կոկոսի ջուր կամ բուսական կաթ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։ Գերադասելի է հյութը խմել կա՛մ առավոտյան՝ քաղցած վիճակում, կա՛մ ընթրիքի փոխարեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը