Դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը վերադառնալիս են եղել Վենետիկի կինոփառատոնից՝ Աֆլեքի «Վերջին մենամարտ» ֆիլմի պրեմիերայից, երբ օդանավակայանում նրանց է մոտեցել մի երկրպագու, ով շատ է ցանկացել հայտնիների հետ լուսանկարվել: Բեն Աֆլեքը, դժգոհ լինելով կատարվածից, ձեռքը դրել է տղամարդու կրծքին և նրան հրել: Դերասանի թիկնապահն անմիջապես բաժանել է տղամարդկանց։
Հունիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պլանավորում են ամուսնանալ երկրորդ անգամ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր զույգին մոտ կանգնած աղբյուրը: