
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սիլվա Հակոբյանը սեւ կոստյում է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ Մեկնաբանություններում Սիլվա Հակոբյանը նշել է, որ իր սիրելի գույնը սպիտակն է։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան․ «Շքեղ»։