30 տարեկանից հետո խորհուրդ է տրվում հրաժարվել որոշ մթերքներից՝ առողջությունը պահպանելու եւ լավ մարզավիճակում մնալու համար: Նման խորհուրդ է տվել հրապարակախոս Դանա Լի Սմիթը Eat This, Not That պորտալում հրապարակված հոդվածում:
Նրա խոսքով՝ առաջին բանը, որ խորհուրդ է տրվում անել, յոգուրտներից հրաժարավելն է, քանի որ դրանք մեծ քանակությամբ շաքարավազ են պարունակում: Բացի այդ, նախաճաշին պետք է խուսափել կարկանդակներից, կեքսերից եւ բլիթներից:
Գազավորված ըմպելիքներից եւս պետք է հրաժարվել: Դրանք պարունակում է ոչ միայն քաղցկեղ առաջացնող ներկանյութեր, այլեւ հսկայական քանակությամբ շաքարավազ:
Սմիթը 30 տարեկանից հետո արգելվող մթերքների շարքում է ներառվել նաեւ.
- խրթխրթան միսը,
- սոյայի եւ պանրի սոուսները,
- սալյամին եւ հոթ-դոգը,
- չիպսերը,
- մարգարինը,
- բեկոնը,
- սպիտակ հացը,
- պեստիցիդներ պարունակող մթերքները,
- սառույցով սուրճը եւ կոֆեին պարունակող պաղպաղակը,
- վեգետարիանական բուրգերները,
- պահածոյացված մրգերը:
Դանա Լի Սմիթը նաեւ հորդորել է ընթերցողներին հրաժարվել կոկտեյլներից ու գարեջրից, քանի որ ալկոհոլը կարող է անքնություն առաջացնել, ինչը հաջորդ օրը սնվելու մեծ ցանկություն է առաջացնում: Բացի այդ, ժամանակի ընթացքում մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը, եւ հայտնվում են կնճիռներ: