Բաղադրիչներ (երկու չափաբաժնի համար)
- Ելակի օշարակ – 100 մլ
- Կիտրոնի հյութ – 30 մլ
- Ելակ – 10 հատ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Լայմ – 10 գ
- Կիտրոնի կամ լայմի համով գազավորված ըմպելիք – 400 մլ
- Անանուխ – 10 գ
- Սառույց՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Լայմը քամել, ավելացնել անանուխը, ելակը, շաքարավազը, կիտրոնը հյութը:
- Շեյքերի մեջ լցնել սառույցը, ավելացնել պատրաստի բաղադրիչները: Լավ խառնել:
- Ավելացնել գազավորված ըմպելիքը, ելակի օշարակը և նորից խառնել:
- Լցնել բաժակների մեջ: Մատուցելիս կոկտեյլը զարդարել ելակով և անանուխի տերևով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը