Բաղադրիչներ
- Հավ – 1 կգ
- Սխտոր – 1 մեծ գլուխ
- Սերուցք (10 %) – 350 մլ
- Կարգ – 50-60 գ
- Կծու պղպեղ կամ աջիկա
- Աղ
Պատրաստման եղանակը
- Հավը աղ անել և աջիկա կամ կծու պղպեղ քսել:
- Հավը մեջքի մասով դեպի ներքև դնել լավ տաքացրած տապակի մեջ և տապակել մինչև կարմիր կեղև ստանալը, հետո շրջել, վրան ծանրություն դնել, տապակել:
- Ստուգել, որ ոչինչ չայրվի, իջեցնել կրակը միջինի: Յուրաքանչյուր 8-12 րոպեն մեկ շրջել:
- Պատրաստի հավը դնել թասի մեջ, իսկ յուղի մեջ, որում այն տապակվել է, դնել սխտոր, մի փոքր տապակել, հետո լցնել սերուցքը, հասցնել եռման, եփել 3 րոպե, մեջը դնել հավը և պատրաստել ջեռոցում մոտ 5-7 րոպե:
- Մատուցել հենց այն տապակով, որի մեջ պատրաստվել է Շքմերուլին:
- Վրան լցնել մանր կտրատված կանաչի և նռան հատիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը